Մարզիչները ֆուտբոլիստներից թաքցրել էին ահաբեկչությունների մասին տեղեկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Յոահիմ Լյովն ու Դիդյե Դեշամը տեղյակ են եղել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին, սակայն մինչ ընկերական խաղի ավարտն այդ մասին ֆուտբոլիստներին չեն հայտնել, փոխանցում է The New York Times-ը:

Հանդիպումը տեղի էր ունեցել հենց նոյեմբերի 13-ի երեկոյան: Երկու մարզիչներն էլ ընդմիջման ժամանակ տեղեկացել են կատարվածի մասին: Հանդիպումը մինչև վերջ ընթացել է և ավարտվել ֆրանսիացիների հաղթանակով:

Խաղին մասնակցել է նաև կիսապաշտպան Լասսանա Դիարան, ում քույրը սպանվել է ահաբեկչական գործողությունների ընթացքում:




Լրահոս