Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման G20 գագաթաժողովի ընթրիքից հետո առանձնազրույց են ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նախագահները շփվել են թարգմանիչների միջոցով: Զրույցի մանրամասների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվում:
Զրույցը տևել է ավելի քան քսան րոպե: Ավելի վաղ նրանք մի քանի խոսք էին փոխանակել G20-ի գագաթաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարվելու արարողության ժամանակ: