
Ապրիլի 8-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Խարբերդի ամառանոցներում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ամառանոցների 1-ին փողոցում այրվում է տանը կից ցախանոցը, ինչի հետեւանքով տան բնակիչ՝ 84-ամյա Խամբեկ Հակոբյանը 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել, սակայն, տեղում ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.13-ին, մարվել` 16.42-ին: Այրվել է տանը կից ցախանոցը՝ 10 քմ: