ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է գալիք մենամարտին: Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI Arena-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը: Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT հեռուստաընկերության ուղիղ եթերում նոյեմբերի 21-ին, սկիզբը` Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը՝ ժամը 1:20:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնադատվածներն ի՞նչ արտոնություններ ունեն:
Սամսոն Խառատյան (72 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սամսոն Խառատյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բռնադատվածն ունի քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու, պետական պատվերի շրջանակում անվճար բուժօգնություն (այդ թվում՝ 50 տոկոս զեղչով դեղորայք) ստանալու, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում՝ անհատական տան շինարարության կամ բնակարան ձեռք բերելու նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու արտոնություն:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ առանձին խմբի քաղաքացիներին՝ այս դեպքում բռնադատվածներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը հետեւյալն են՝ ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին տրամադրվում է 3300, իսկ այլ բնակավայրերում բնակվողներին՝ 2400 դրամ: Ի դեպ, նշենք, որ հունիսի 14-ը Հայաստանում համարվում է Բռնադատվածների օր՝ 2006-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված լինելու, ինչպես նաեւ զինծառայողի հիվանդության պատճառով զորացրվելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի նա հաշմանդամություն ստանա:
Լուիզա Գեւորգյան (62 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քաղաքացին կարող է հիվանդության պատճառով ազատվել զինծառայությունից, սակայն հաշմանդամ չճանաչվել, եթե նրա մոտ առկա չէ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի՝ որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք է հանդիսանում ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումը, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի՝ որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված):
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ-ում 2014թ., 2013թ.ի համեմատ, հաշմանդամների թիվը 4783-ով ավելացել է: Նշենք, որ հաշմանդամների թիվը 2014-ին կազմել է 198 հազար 619, իսկ, ահա, 2013-ին՝ 193 հազար 836: Ի դեպ, 2010-ին հաշմանդամների թիվը Հայաստանում կազմել է 185 հազար 80, 2011-ին այն 8574-ով նվազել է, սակայն 2012-ին դարձյալ ավելացել է 9 հազար 878-ով: