Հայտնի է դարձել, թե ինչ են քննարկել Օբաման և Պուտինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման G20 գագաթաժողովի ժամանակ առանձնազրույց են ունեցել: Սպիտակ տունը ներկայացրել է առանձնազրույցի մանրամասները:

Երկու նախագահներն Անթալիայում քննարկել են Սիրիայի հակամարտության հարցը, փոխանցում է Reuters-ը: Բացի այդ, անդրադարձ է կատարվել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը և «Իսլամական պետության» դեմ պայքարի միջոցներին: ԱՄՆ նախագահը նաև ցավակցել է Պուտինին` Եգիպտոսում կործանված ինքնաթիռի կապակցությամբ:

Սպիտակ տանը ընդգծել են, որ Պուտին-Օբամա առանձազրույցը կառուցողական է ստացվել: Երկու քաղաքական գործիչների զրույցը տևել է մոտ 30 րոպե:

 

 




Լրահոս