Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է ոստիկանական բաժանմունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչխպես հայտնում է “Ժառանգություն” խմբակցության պատագամավոր Զարուհի Փոստանջյանը` այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Վերջինս գնացել է պարզելու, թե ինչ պատճառով են ձերբակալվել ակտիվիստները:
Փոստանջյանի խոսքերով` մանրամասների մասին իրենք կտեղեկացնեն ժամը 18:00-ին կայանալիք  հանրահավաքի ընթացքում:
Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողներին հայտնեց, որ ձերբակալվածների թվում են Եղիա Ներսիսյանը, Վարդգես Պետրոսյանը, Մարիամ Սուխուդյանը և այլք: Նրանք բոլորը տարբեր ոստիկանական բաժանմունքներում են գտնվում:
Վերջինս կոչ արեց հանրությանը` բողոքի ակցիա իրականացնել ոստիկանական բաժանմունքների դիմաց:

times .am




Լրահոս