Ֆրանսու Օլանդը 3 ամսով կերկարաձգի երկրում սահմանված արտակարգ դրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է 3 ամսով երկարաձգել երկրում սահմանված արտակարգ դրությունը՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ. փոխանցում է Интерфакс-ը՝ հղում անելով Le Figaro-ին:

Համապատասխան օրինագիծը կներկայացվի նախարարաների խորհրդի դիտարկմանը: Այնուհետև առաջարկը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:

Համաձայն ֆրանսիական օրենսդրությանը՝ արտակարգ դրության` ավելի քան 12 օրով երկարաձգման մասին առաջարկը կարող է ուժի մեջ մտնել միայն խորհրդարանականների աջակցության դեպքում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս