«Իսլամական պետությունը» Ֆրանսիայում և Եվրոպայում նոր ահաբեկչություններ է նախապատրաստում. Ֆրանսիայի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտնել է, որ երկրի իշխանություններին հայտնի է դարձել նոր նախապատրաստվող ահաբեկչությունների մասին:

«Մենք գիտենք, որ իսլամիստները նոր ահաբեկչություններ են շարունակում նախապատրաստել, ընդ որում, ոչ միայն Ֆրանսիայի դեմ, այլև` մի շարք եվրոպական երկրներում»,-RTL ռադիոյի եթերում հայտնել է երկրի վարչապետը:

Նա նաև նշել է, որ Փարիզում նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչություները նախապատրաստվել են Սիրիայում:

«Ահաբեկչությունը հարված է հասցրել և կարող է շարունակել հասցնել մոտ օրերս: Ես չեմ ասում վախեցնելու համար, այլ նրա համար, որ ֆրանսիացիները գիտակցեն դա: Մենք դեռ երկար կապրենք ահաբեկչական սպառնալիքի հետ»,-հավելել է Ֆրանսիայի վարչապետը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս