Հունաստանի կառավարության և միջազգային վարկատուների բանակցությունների ժամանակ չի հաջողվել համաձայնության հասնել. փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Հունաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան աղբյուրին:
Բանակցությունների վերջին փուլը շարունակվել է 17 ժամ: Մինչ այդ կայացել է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ կառավարության տնտեսական շտաբի խորհրդակցությունը:
Ավելի վաղ Հունաստանի տնտեսական քաղաքականության հարցով կառավարական խորհուրդը հնարավոր է համարել մինչև նոյեմբերի 14-ը համաձայնության հասնելու հավանականությունը: Առանց միջազգային վարկատուների հետ Հունաստանի բարեփոխումների հարցով համաձայնագրի՝ Հունաստանը չի ստանա 2 մլրդ եվրո հերթական տրանշը և ևս 10 լրդ եվրո՝ բանկերի վերակապիտալացման համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան