Ընկերն իմացե՞լ է 29-ամյա աղջկա ինքնասպանության մտադրության մասին. առեղծվածային դեպք Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ այսօր՝ ժամը 13.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի «Զովք» սուպերմարկետի մոտակայքում գտնվող շենքերից մեկի բնակիչ Լ. Ա.-ն, սպառնում էր ինքնասպան լինել:

Տեղեկություն է ստացվել, որ Լ. Ա.-ն բնակվում է Ազատության պողոտայի թիվ 12/2 շենքի 46-րդ բնակարանում:

Հրշեջ-փրկարարներն ազգականի տրամադրած բանալիով բացել են բնակարանի դուռը. պատշգամբի ներկառուցված պահարանի երկաթյա կառուցատարրից կախված հայտնաբերվել է 1986թ. ծնված Լ. Ա.-ի դին:

Ըստ shamshyan.com-ի՝ Լ. Ա-ն Facebook սոցիալական ցանցի միջոցով իր ընկերոջը տեղեկացրել է, որ ինքն ինքնասպան է լինելու: Այս տեղեկությունը քննչական բաժնում և ոստիկանությունում պարզվում է:




Լրահոս