Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Արյեն Ռոբենը կարող է հեռանալ ակումբից` հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ կոնֆլիկտի պատճառով:
Վերջինս չի ցանկանում խաղալ հոլանդացու հետ և գերադասում է Դուգլաս Կոստայի և Կինգսլի Կոմանի հետ խաղադաշտ դուրս գալ: Ռոբենը նույնպես դժգոհ է, քանի որ չի պատրաստվում զիջել առաջատարի դիրքերը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է պայմանագիր առաջարկել 31-ամյա Ռոբենին: Լուի Վան Գալը նշել է, որ հարձակման գծում փորձառու ֆուտբոլիստի կարիք ունի: