Փարիզում ահաբեկչություն կազմակերպած մահապարտ ահաբեկչի մայրը համոզված է, որ իր որդին չէր պատրաստվում ոչ ոքի սպանել, և հնարավոր է, որ պայթեցրել է ինքն իրեն սթրեսի պատճառով. գրում է Daily Mail-ը:
Պարբերականը հայտնում է, որ 31-ամյա Իբրահիմ Աբդեսլամը պայթյուն է իրականացրել Comptoir Voltaire սրճարանի մոտ, որը գտնվում է «Բատակլան» թատրոնից ոչ հեռու: Ահաբեկչությունից հետո հաջորդ օրը նրա եղբայրը ձերբակալվել է Բրյուսելում, մյուս եղբոր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ահաբեկչի մայրն արդարացնում է որդուն և ենթադրում, որ ռումբը պատահական է պայթել: Նա նաև խոստովանել է, որ իր որդին երկար ժամանակ Սիրիայում է գտնվել:
Ահաբեկչի մտերիմներից մեկը հայտարարել է, որ Իբրահիմը չէր ցանկանում մասնակցել ահաբեկչական գործողություններին և կարող էր նման քայլի դիմել սթրեսի պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան