Կատուները կարողանում են ուշադրություն գրավել և բեմ դուրս գալ, նույնիսկ եթե դա «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի բեմն է: Լրագրողները նկատել են 3 կատվի, որոնք «հետին պլան են մղել» ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Մեծ քսանյակ»-ի ամենահզոր երկրների առաջնորդներին. գրում է Independent-ը:
Կատուների տեսանյութը հայտնվել է թվիթերում և բազմաթիվ կատակների առիթ դարձել: «Սրանք անվտանգության ծառայության աշխատակից կատուներն են, որոնց վրա տեսախցիկներ կան»,-նշել է բլոգերներից մեկը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-16-ը Անթալիայում ընթանում էր «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան