Նոյեմբերի 14-ին, ժամը 05.50-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին մարդ է ընկել ձորը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.45-ի սահմաններում, 1968 թ. ծնված Վարդան Ն.-ն Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին սայթաքել և ընկել է ձորը, ինչի հետևանքով ստացել է գանգուղեղային վնասվածք և կրծքավանդակի սալջարդ:
Կատարվում է հետաքննություն: