Anonymous-ի հաքերները խոստացել են վրեժխնդիր լինել Փարիզի ահաբեկչության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Anonymous հաքերական խումբը խոստացել է ուժգնացնել «Իսլամական պետության» դեմ պայքարը՝ ի պատասխան Փարիզի ահաբեկչությունների. փոխանցում է Lenta.ru-ն:

Այս մասին ասվում է հաքերների հրապարակած տեսաուղերձում, որը հայտնվել է մի քանի լեզվով:

Անգլալեզու տարբերակում հաքերական խումբը խոստանում է լայնամասշտաբ գործողություններ իրականացնել սոցցանցերում իսլամիստների կողմից օգտագործվող կայքերի և հաշիվների վրա:

Թվիթերում Anonymous-ի հաշիվներից մեկի ղեկավարությունը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հաքերները քննադատում են ահաբեկիչների գործողություները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս