Իսլամիստները հերթական տեսաուղերձում սպառնում են Վաշինգտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականները հերթական տեսաուղերձն են հրապարակել, որում նոր ահաբեկչություններ են խոստանում այն երկրներում, որոնք մասնակցում են Սիրիայի դեմ ավիահարվածներին:

Իսլամիստներն առանձնահատուկ նշել են Վաշինգտոնում նախապատրաստվող ահաբակեչությունները:

Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, իսլամիստներն ավիահարվածներ իրականացնող երկրներին զգուշացնում են, որ նրանց Ֆրանսիայի ճակատագիրն է սպառնում:

«Մենք խոստանում ենք այն պետություններին, որոնք մասնակցում են խաչակրաց արշավանքին, որ նրանց սպառնում է Ֆրանսիայի օրինակը: Երդվում ենք, որ հարվածներ կհասցնենք Ամերիկային իր կենտրոն Վաշինգտոնում»,-ասվում է տեսաուղերձում:

Նշվում է, որ տեսագրության իսկությունը դեռևս չի հաջողվել հաստատել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս