Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն արդեն կողմնորոշվել է, թե 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը որ ֆուտբոլիստները կմասնակցեն: Նա կողմնորոշվել է 23 ֆուտբոլիստներից 14-ի հարցում:
Նրանք են` դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը և Մատիա Պերինը, պաշտպաներ Մատեո Դարմիանը, Մատիա Դե Շիլյոն, Լեոնարդո Բոնուչին, Ջորջիո Կելինին և Անդրեա Բարցալին, կիսապաշտպաններ Ալեսանդրո Ֆլորենցին, Անտոնիո Կանդրևան, Կլաուդիո Մարկիզիոն, Մարկո Վերատին և Մարկո Պարոլոն, ինչպես նաև` հարձակվողներ Էդերն ու Գրասիանո Պելեն: