Իտալական «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտին հայտնել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
«Դեռևս չեմ որոշել, թե ինչ եմ անելու կարիերայիս ավարտից հետո: Ներկայումս ինձ հիանալի եմ զգում և չեմ պատրաստվում ավարտել այն: Դեռևս 2-3 տարի կխաղամ»,- նշել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Տոտտին հռոմեական թիմում խաղում է 1992 թվականից ի վեր: