Հայտնի է Հանքավանում կրակոցներից մահացածների ինքնությունը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ֆոտոլրագրողը հայտնեց, որ մահացածներն են` Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, 35-ամյա Վահե Գալստյանը և 25-ամյա Վարդան Գալստյանը:

Նրանք հարազատ եղբայրներ էին, իսկ մյուս մահացածն է Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:

Այս պահին Կոտայքի մարզ են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման (սպեցնազ) բաժնի աշխատակիցներ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը` դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազը:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնակում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը կատարած անձանց, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս