Ոստիկանության հայտարարությունը՝ Բաղրամյան փողոցի դեպքերի մասին.(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության լրատվության վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմեց լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին, զգուշացնելով, որ երթը այլեւս չի կարող համարվել խաղաղ` դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով:
ՀՀ ոստիկանությունը պահանջեց սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու հակաիրավական վարքագծի շարունակման պարագայում:
ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ առանց որեւէ հապաղման կիրառելու է օրենքներով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորությունները` հակաիրավական գործողությունները կանխելու համար, եւ իր լիազորությունների շրջանակներում պատասխանատվության է ենթարկելու հավաքներին վերաբերող օրենքի պահանջները եւ հասարակական կարգն ու անվտանգությունը խախտած բոլոր անձանց:
Ոստիկանության կողմից երթի մասնակիցներին տրամադրվեց ողջամիտ ժամկետ՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար, սակայն ոստիկանության կոչերն ու հորդորները մնացին անպատասխան:
Ընդգծված հակաիրավական վարքագիծ դրսեւորած մի քանի մասնակիցների ոստիկանությունը հեռացրել է նշված տարածքից, եւ նրանք կենթարկվեն վարչական պատասխատվության”:




Լրահոս