Սամվել Ալեքսանյանի «Մալաթիա» ԲԿ-ն նոր մասնաշենք կունենա, ուղղաթիռ՝ եկող տարի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնը շուտով նոր մասնաշենք կունենա, իսկ հիվանդներին մարզերից տեղափոխելու համար նախատեսված ուղղաթիռ, հավանաբար՝ եկող տարի։ ««Նատալի ֆարմն» է բանակցում, պիտի ստանդարտներին համապատասխան տեղ ունենանք, որ վեռտալյոտ էլ բերենք, եկող տարի հաստատ կունենանք»,- երեկ մեր լրագրողին ասել է հայտնի մականունով գործարարը, որը սուպերմարկետների, շաքարի, դեղագործական եւ այլ բիզնեսներից ու արտադրություններից բացի նաեւ առողջապահական հիմնարկ է պահում։ Մասնաշենքի բացումը, ի դեպ, նախատեսում են մեկ ամսից:

Նախկինում պատգամավորը պնդում էր, թե իր ընկերներից մեկն է նվիրելու ուղղաթիռը հիվանդանոցին, սակայն այսօր խոստովանում է, որ դրա գնման համար բանակցություններ են ընթանում։ Թե որ երկրի եւ որ ընկերության հետ, Ալեքսանյանն ասել է, թե տեղյակ չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս