Հունվարին ևս տապալվելու դեպքում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կբոյկոտեն. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, թե ՀՀ ԱԳ նախարարը բանակցություններ է վարում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չեզոքացնելու համար։

Հակահայ այս խայտառակ զեկույցը, որը քննարկման է դրվելու ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, ամբողջությամբ չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չէ, և փորձ է արվելու գոնե այնտեղ տեղ գտած հակահայ ձևակերպումները չեզոքացնել։ Թե ինչպես է դա հաջողվելու ՀՀ ԱԳՆ-ին, երբ հայկական կողմը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում մոտ 10 օր առաջ լիակատար տապալում արձանագրեց, անհասկանալի է։ Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները քննարկում են հունվարին ևս տապալվելու դեպքում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելու տարբերակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս