«Բլբուլ» կտրած Գագիկ Ջհանգիրյանը լավ առաջարկ է ստացել և պատրաստվում է իշխանական ապագա «թռիչքին». «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը սկսել է խախտել լռության «ուխտը»: Չխոսկան պատգամավորը վերջերս «բլբուլ» է կտրել: Եվ դա, պարզվում է, պատահական չէ:

Այս շրջանում եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրները իշխանությունների հետ «սիրախաղի» մեջ են, «սակարկվում է» նրանց ապագայի հարցը: Ոմանք նորից խորհրդարանի փափուկ աթոռն են ուզում, մյուսների նկրտումներն ավելի մեծ են: Այս «իրարանցման» մեջ է նաեւ Գագիկ Ջհանգիրյանը:

Մեր տեղեկություններով, նրան իշխանության ներկայացուցիչներից մեկը բավականին հետաքրքիր առաջարկ է արել, որից նախկին զինդատախազը չի կարողացել հրաժարվել: Հիմա էլ մնալով ընդդիմադիր «շապիկի» մեջ, պատրաստվում է իշխանական ապագա «թռիչքին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս