Անհասկանալի պատգամավորը. ինչ էր ասել ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե նա ինչպես է մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Ս. Մարգարյանն ասաց, թե ինչ հայտարարել է, դա մնում է ուժի մեջ: Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք մասնակցելու է ոչ-ի քարոզչությանը, քանի որ իրենք դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, ԲՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց.«Ես ավելացնելու որեւէ բան չունեմ, մեր ասածն ուժի մեջ է»,- այդպես էլ, փաստորեն, չպարզաբանելով, թե ինչն է ուժի մեջ:

Ինքը՝ Ստեփան Մարգարյանը, այդպես էլ չմասնակցեց խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը: Ըստ տարածված տեղեկությունների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Էլինար Վարդանյանը կիսում են Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը, որն, ինչպես հայտնի է, «դեմ» է սահմանադրական փոփոխություններին: Սակայն մինչ օրս անհայտ է մնում, թե նշված պատգամավորներն ինչպես են իրենց ոչ-ը քարոզելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս