Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին լիովին վերականգնվել է վնասվածքից և անցկացրել լիարժեք մարզում:
Նա պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպմանը, որը կայանալու է նոյեմբերի 21-ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում:
Մեսսին խաղադաշտից բացակայում էր սեպտեմբերի 26-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել «Լաս Պալմասի» դեմ Պրիմերայի խաղում: