Հաճախորդների պահանջարկի մեծացմանը զուգընթաց, Յունիբանկն ավելացրել է ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի քանակը և բարելավել է վարկավորման պայմանները: Այսուհետ «U-Gold» վարկը կարելի է ձևակերպել Երևանի «Թամանյան» և «Աճառյան» մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սևան», «Արտաշատ» և «Գյումրի» մասնաճյուղերում:
Շահավետ պայմանների շնորհիվ «U-Gold» վարկը հասանելի է հաճախորդների համար և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը: «U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող, 21-63 տարեկան ֆիզիկական անձինք: «U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչև 24 ամիս, գումարը` մինչև 2 մլն ՀՀ դրամ կամ 5 000 ԱՄՆ դոլար: Տարեկան տոկոսադրույքը ԱՄՆ դոլարի դեպքում սահմանվել է սկսած 16%-ից, իսկ ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձևակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: