Բելգիայի և Իսպանիայի հավաքականների ընկերական հանդիպումը, որն այսօր պետք է անցկացվեր Բրյուսելում, չի կայանա: Այդ մասին հայտնում է Բելգիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Նման որոշման համար պատճառ է հանդիսացել ահաբեկչության վտանգը: Տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչական հարձակում է նախապատրաստել փախստական ահաբեկիչ Սալախ Աբդեսլամը: