Beeline-ը հայտարարում է Արցախում GPRS-ռոումինգ ծառայության գործարկման մասին: Այսուհետ Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդները ԼՂՀ տարածքում ռոումինգում գտնվելիս հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից 45 դրամ/մեգաբայթ սակագնով:
«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի պարզ և հարմար: GPRS-ռոումինգ ծառայության շնորհիվ ԼՂՀ տարածքում գտնվող մեր բաժանորդներն այժմ հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից մատչելի սակագնով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Արցախում գտնվելիս, ռոումինգի օգտագործման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել Beeline հաճախորդների աջակցման կենտրոն +374-8000-0612 անվճար հեռախոսահամարով: