Պուտինը հայտնել է 40 երկրներից «Իսլամական պետության» ֆինանսավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Իսլամական պետության» ֆինանսավորումն իրականացվում է 40 երկրներից ֆիզիկական անձանց կողմից, ինչպես նաև մի շարք պետություններից, որոնք ներառված են G20-ում («Մեծ քսանյակ»), փոխանցում է Lenta.ru-ն:

Անթալիայում «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովի արդյունքների հարցով ճեպազրույցի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ G20-ի իր գործընկերների հետ կիսվել է ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների մասին որոշակի տեղեկություններով:

Պուտինը նաև նշել է, որ անհրաժեշտ է կանխել ահաբեկիչներին նավթի վաճառքն ու նավթամթերքներից ստացվող եկամուտները: «Իմ գործընկերներին ես ցուցադրել եմ նաև լուսանկարներ՝ արված տիեզերքից և ինքնաթիռներից, որոնց վրա պարզ երևում է, թե ինչպիսի մասշտաբներ է ձեռք բերում անօրինական վաճառքը»,-հավելել է Պուտինը:

Լուսանկարները ՌԴ նախագահը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ավտոշարասյունը ձգվում է տասնյակ կիլոմետրերով, այնպես որ 4-5 հազար մետր բարձրությունից նրանք դուրս են գալիս հորիզոն: Եվ դա կարծես նավթամուղի համակարգեր լինեն»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս