
Երեկ նախագահ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա էր նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Փարատելով լրագրողների զարմանքը, որ ընդդիմադիր լինելով` եկել է նախագահի երդմնակալության արարողությանը, ընկեր Թովմասյանն ասել է, որ ինքը ընդդիմադիր էլ մնալու է` “քանի դեո սոցիալիստական դրոշը` մոտն ու մանգաղով, իր ձեռքին” չի գնացել նախագահական նստավայր: Իսկ իր ներկայությունն արարողությանը քաղաքավարական բնույթ է կրում. “Հրավիրվել եմ` մասնակցում եմ”: