ԱՄՆ Միջուկային անվտանգության հարցով ազգային վարչությունը (NNSA) հայտարարել է B61-12 ատոմային ռումբի փորձարկումների երրորդ փուլի ավարտի մասին: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում, փոխանցում է Интерфакс-ը:
Տվյալ փուլի ընթացքում, որն անց է կացվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ համատեղ, առանց միջուկային լիցքի ռումբը բաց է թողնվել հոկտեմբերի 29-ին Նևադա նահանգի Տոնոպա պոլիգոնում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սա B61-12 վերջին փուլն է, որն իրենից ներկայացնում է 1960-ականներին մշակված ռումբի փոխակերպումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան