Հանքավանում 27-ամյա երիտասարդը հոր պատիվը պաշտպանելու համար է սպանել երեք հոգու. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, երեկ երեկոյան սպանության դեպք է գրանցվել Հրազդանի «Տաք ջուր» կոչվող տարածքում: Պարզվել է, որ սպանվածներն են եղբայրներ 1980 թ. ծնված Վահե Գալստյանը, 1990 թ. ծնված Վարդան Գալստյանը և նրանց ընկեր 1988 թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հայրապետ Սեփոյանին: Կատարվում է նախաքննություն:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կասկածյալն արդեն 3 տարի է՝ Հրազդանի տարածաշրջանի Մարմարիկ համայնքի ավագանու անդամ է: Մեզ հետ զրույցում Մարմարիկի համայնքապետ Արտակ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք ստույգ չգիտեն՝ ինչն է եղել ողբերգության դրդապատճառը՝ միաժամանակ հավելելով, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ կատարվածը ծառ կտրելն է եղել. «Դեպքը մեր տարածաշրջանում չի եղել: Ասեկոսեներ կան, որ դրանք Հրազդանում ինչ-որ պանսիոնատ ունեն, Հայրապետի հայրն էլ այնտեղ անտառապահ է: Ասում են՝ ծառ է կտրել, ու նման բան է եղել»,- պատմեց մեր զրուցակիցը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը, գյուղապետի թեկնածություն է դրել: Նա վիճաբանել է Գալստյան եղբայրների հետ, արդյունքում անգամ մարմնական վնասվածքներ է ստացել: Այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Իսկ Սեփոյանի մտերիմները, ըստ շրջանառվող լուրերի, դեպքից հետո անհետացել են:




Լրահոս