ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է Հունաստանի արևմտյան ափին 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, փոխանցում է Reuters-ը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Յանինա քաղաքից դեպի հարավ 106 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հետցնցումներ են արձանագրվել 5 կմ խորության վրա՝ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ:
Հունաստանի երկրադինամիկայի ինստիտուտի տվյալների համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է Լեֆկաս կղզուց 25 կմ հեռավորության վրա Իոնական ծովի հատակին:
Փլուզումների, ինչպես նաև զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան