Ինչպես հայտնի է` 2016 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ նշվեց, որ հաջորդ տարին սոցիալական և տնտեսական առումով ավելի դժվար տարի է լինելու: Այս առումով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանից ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե ինքն ինչ ակնկալիքներ ունի հաջորդ տարվանից:
«2016 թվականի սպասումները լավը չեն, քանի որ պայմանավորված են մի շարք բաղադրիչներով: Ավելի ճիշտ է ռեալ պլաններ կազմել: Այս տարի իհարկե դժվար էր: Նախանշաններ չկան, որ մյուս տարին լավն է լինելու», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան