Ժողովուրդ. Կոլխիցին դեղը պոլիկլինիկաները չեն տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթն օրեր առաջ մի խումբ քաղաքացիներից ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի պոլիկլինիկաներում կոլխիցին տեսակի դեղամիջոց չկա: Պարզվում է` արդեն մի քանի ամիս է` բժիշկները հիվանդներին առաջարկում են դեղը գնել դեղատներից, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է այն անվճար տրամադրել ՀՀ քաղաքացիներին: Թերթը տեղեկացնում է, որ կոլխիցինն օգտագործվում է պարբերական հիվանդության (երևանյան հիվանդություն) նոպաների հաճախականությունն ու ուժգնությունը նվազեցնելու համար: Երբ “ժողովուրդ”-ը ապրիլի 8-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվել է, թե ինչու տևական ժամանակ տվյալ դեղամիջոցը Երևանի պոլիկլինիկաներում չկա, ուշագրավ պատասխան է ստացել: Գրավոր հարցման հենց հաջորդ օրը ԱՆ-ից պատասխանել են, թե ապրիլի 8-ից բժշկական հաստատություններին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կրկին հատկացվել է կոլխիցինի բավարար խմբաքանակ: Սակայն դժգոհությունները դեռ չեն պակասել:

Շարունակությունը`”Ժողովուրդի” թերթի այսօրվա համարում




Լրահոս