Հրապարակ.Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոն չի ՞ ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի երդմնակալության համար Հայաստան ժամանած Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին երեկ “Հրապարակը” հարցրել է` եկել եք ապագա վարչապետի պաշտո՞նն ստանձնեք: “Ոոոոոոոոչ, ոչ”,- ժպտալով ասել է նա և բացատրեց, որ նման ցանկություն չունի: Ինչո՞ւ, Ձեր զբաղեցրած պաշտոնն ավելի՞ շահավետ է, նկատել է թերթը` հիշեցնելով, որ քաղաքապետի պաշտոնից Կարապետյանը հրաժարական տվեց հենց այդ պատճառաբանությամբ: Ի պատասխան` Կարապետյանը միայն բարձր-բարձր ծիծաղել է: Մի՞թե վարչապետի պաշտոնից մարդ կհրաժարվի, կատակել է թղթակիցը: “Պատկերացրեք, որ հնարավոր է” – ասեց Կարապետյանը:




Լրահոս