Հնդկաստանի հարավում գտնվող Տամիլնադու նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով India Today-ին: Ավելի վաղ հաղորդվում է 71 զոհի մասին:
Տեղի իշխանությունները հայտնել են մոտ 75 մլն դոլարի չափով օգնության ֆոնդի ստեղծման մասին:
Փրկարարական օպերացիային մասնակցում են երկրի բանակն ու ռազմաօդային ուժերը: ՌՕՈւ-ն 6 թռիչք է կատարել և տարհանել 22 մարդու:
Նշվում է, որ ուժգին անձրևների պատճառ կարող էր հանդիսանալ չափից տաք օվկիանոսը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան