Այն օրից, ինչ լուսահոգի Սեմյուել Հանթինգթոնը դեռևս 1993 թ կանխատեսել էր, որ միջազգային քաղաքականությունում կգերիշխի «քաղաքակրթությունների բախումը», սույն տեսությունը իր մոլի երկրպագուներն է գտել մարտնչող իսլամիստների շարքում, գրում է The Financial Times-ը: Ահաբեկիչները, որոնք Փարիզում զանգվածային սպանություններ են իրականացրել, այն շարժման բաղկացուցիչ մասն են կազմում, որը համարում է, որ իսլամն ու Արևմուտքն անխուսափելի մահացու մենամարտ են վարում:
Փարիզում հարձակումներից հետո այս հիմնարար գաղափարը ստանում է իր հաստատումը: Այնուամենայնիվ, լիբերալ արժեքների վերահաստատումը չպետք է խոչընդոտի որոշ չարորակ գլոբալ միտումների ընդունմանը: Փաստը մնում է փաստ. անզիջում իսլամիզմը վերելք է ապրում, ընդ որում անգամ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքիան, Մալազիան ու Բանգլադեշը, որոնք նախկինում համարվում էին ժամանակակից մահմեդական հասարակության օրինակ: Միևնույն ժամանակ հակամահմեդական նախապաշարումները ներառված են ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Հնդկաստանի գլխավոր քաղաքականության մեջ:
Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունները նպաստում են մահմեդականների ու ոչ մահմեդականների միջև հարաբերությունների սրմանը, իսկ այդ ահաբեկչությունները կոչված էին հենց դրա համար: