Առավոտ. Բուժհիմնարկը կմասնավորեցնե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Առավոտի” տեղեկություններով` մոտ ապագայում մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում է հայտնվելու նաև Օրբելի փողոցում տեղակայված “Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության Գիտահետազոտական ինստիտուտըե: Ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները, եթե մասնավորեցվի, ի՞նչ է լինելու Գիտահետազոտական ինստիտուտի տեղում` թերթի հարցերին երեկ առողջապահության նախարարությունից պատասխանել են. “Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ն նախարարության ենթակայությամբ չի գործում, և առողջապահության նախարարությունը կապ չունի նրա հետ”: “Ինստիտուտի մասնավորեցման հետ կապված հարցը ուղղել էինք նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: “Մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում “Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻե ՓԲԸ-ն ներառված չէ”,- “Առավոտ”-ին հայտնեցին պետական գույքի կառավարման վարչությունից: Ըստ ընթացակարգի` այս կամ այն օբյեկտը մասնավորեցման ցանկում հայտնվում է ՀՀ կառավարության, այնուհետև Ազգային ժողովի համաձայնությունը ստանալուց հետո. առայժմ նման որոշում չկա”,- գրել է թերթը:




Լրահոս