Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 9-ին՝ ժամը 19.23-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շևչենկո-Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում` աղբամանի հետնամասում, հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել է 1 արկղ “ԱԿՍ” և “ԱԿՄ” ավտոմատների փամփուշտներ, 1 ՌԳ-42 նռնակ և 3 փամփշտատուփ լիցքավորված փամփուշտներով:
Ոստիկանության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: