Ֆրանսիայում սուգ է. ArmLur.am-ի տեսանյութը՝ Ստրասբուրգից (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը երբեք չի մոռանա: Քաղաքի միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ դարձավ 153 մարդ, որոնցից 112-­ ը մահացավ «Բատակլան» համերգային սրահում: «Իսլամական պետության» ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվեց, իսկ հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրին:

Նույն օրը երկրում հաստատվեց արտակարգ դրություն, հայտարարվեց խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրեց արտակարգ խորհրդակցություն: Հայտարարվեց եռօրյա սուգ: Օլանդը ահաբեկչության ծավալներն աննախադեպ անվանեց:

ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբան կատարվածը համարեց հարձակում ողջ մարդկության վրա:

Ֆրանսիայի տարբեր շրջաններում սուգը շարունակվում է. մարդիկ չեն դադարում հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Ստրասբուրգից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքի Կլեբերի անվան հրապարակում՝ ի նշան հարգանքի, մոմավառություն է կազմակերպվել, որին մասնակցում են թե՛ տեղացիներ, թե՛ օտարազգի քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ մոմավառություն է կազմակերպվել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև, որին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:

12250616_1072577609448956_169989539_o

12279458_1072577602782290_2005403853_o




Լրահոս