Փարաքար գյուղի Հ. Բաղրամյան փողոցում գտնվող ընկերության տարածքում քարով բեռնված ամբարձիչի վարորդը ապրիլի 9-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Կարեն Տոնոյանին, որը տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, կատարվում է քննություն: