Armenian text to speach

Սերբիայում ձերբակալել են տղամարդու, ում անձնագրում նշված է եղել Փարիզի ահաբեկիչներից մեկի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փարիզում ահաբեկչությունների մեջ ներգրավված ահաբեկիչներին փնտրում են Եվրոպայի մի շարք երկրներում: Գերմանիայում ձերբակալել են ալժիրցու, ով կարող էր տեղյակ լինել նախապատրաստվող ահաբեկչությունների մասին, իսկ Սերբիայում ձերբակալել են տղամարդու, ում անձնագրական տվյալները համընկել են «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտ հարձակում գործած ահաբեկիչներից մեկի տվյալների հետ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հղում անելով Սերբիայի իրավապահ մարմիններին, անունը համընկնում է, սակայն լուսանկարները տարբեր են: Սերբիայի իշխանությունները կարծում են, որ անձնագիրը կեղծ է:

Ֆրանսիայի իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ Ահմադ Ալմոհամեդ անունով տղամարդը հոկտեմբերի 7-ին մեկնել է հունական Լերոս կղզի որպես փախստական, գրանցվել է և Սերբիայի և Խորվաթիայի միջոցով ներթափանցել Ֆրանսիա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս