Թունիսում խոշոր ահաբեկչություն է կանխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թունիսում 17 իսլամիստի են ձերբակալել, ովքեր պլանավորում էին նոյեմբերին մասշտաբային հարձակումներ իրականացնել հյուրանոցների և պետական կառույցների վրա, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Թունիսի ՆԳՆ տարածած հաղորդագրությանը:

Երկրի ՆԳ նախարարի խոսքով՝ զինյալների թիրախում են հայտնվել քաղաքական գործիչներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները: Ձերբակալվածների մի մասը պատրաստվածություն էր անցնում Լիբիայի և Սիրիայի ուսումնական ճամբարներում:

Ձերբակալվածների մոտ Կալաշնիկովի ավտոմատ, պայթուցիկ սարքեր և մահապարտի գոտի են հայտնաբերել:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թունիսում զինված անձինք հարձակում էին գործել Բարդո թանգարանի վրա, որը գտնվում է երկրի խորհրդարանից ոչ հեռու: Ահաբեկչության արդյունքում 21 մարդ զոհվեց: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս