Հրդեհ բնակարանում. 70-ամյա տանտերը հիվանդանոցում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 9-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 51 շենքի 5-րդ հարկում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ մեկ ավտոսանդուղք: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել ՃՈ, “1-02”, “1-03” ծառայությունների հերթապահները: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 14 բնակարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.13-ին, մարվել՝ 18.22-ին: Այրվել է բնակարանը (32 քմ)` գույքով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, բնակարանի բնակիչ` 70-ամյա Հենրիկ Բաղրամյանը տեղափոխվել է “Սրբ. Գր. Լուսավորիչ” բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




Լրահոս