Պարզվել է Տերյան փողոցում երիտասարդին սպանողի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն հաղորդել էինք, որ երեկ` ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ  կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված  Տիգրան Հայրապետյանն է. տեղեկանում ենք Ոստիկանության կայքից:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի  հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ապրիլի 10-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների  ձեռնարկած  օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997 թ. ծնված  Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հայկ Ա.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս