Ռուսաստանը թևավոր հրթիռներ է արձակել սիրիական Ռաքքա քաղաքի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական բանակը Միջերկրական ծովից թևավոր հրթիռներ է արձակել սիրիական Ռաքքա քաղաքի ուղղությամբ, փոխանցում է ֆրանսիական Le Monde պարբերականը՝ հղում անելով Ֆրանսիայի ՊՆ տարածած հաղորդագրությանը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ առաջին անգամ ռուսական հրթիռները արձակվել են Թուրքիայի տարածքից: Մինչ այդ ռուսական հրթիռներն արձակվում էին Կասպից ծովից:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԴԾ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը կուժգնացնի ռուսական ավիահարվածները Սիրիայում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիան հերթական ավիահարվածներն է հասցրել Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս