Տատին սպանած, դին այրած և վայրի կենդանիների կերակուր դարձրած երիտասարդի դատավճիռը կայացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակվեց գործարար, «Օժիտ» խանութի սեփականատեր Սիլվա Գալստյանի սպանության գործով մեղադրական դատավճիռը:

Գործարարի թոռը՝ ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանը, դատապարտվեց 21 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող Մարտին Նալբանդյանը միջնորդել էր հիշյալ հոդվածներով մեղավոր ճանաչել ամբաստանյալին և նրան դատապարտել 23 տարվա ազատազրկման:

Մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը ամբաստանյալի պաշտպան Գուրգեն Մարտիրոսյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ ամբաստանյալի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, այն է՝ անզգուշությամբ մահ պատճառելը:

Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով իր տատ` Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:

Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:




Լրահոս