Վերականգնվել է A321-ի վթարի պատկերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերականգնվել է Եգիպտոսում կործանված ռուսական A321-ի վթարի պատկերը, փոխանցում է Lifenews-ը:

Ռումբը պայթել է, երբ ինքնաթիռը գտնվել է մոտ 9 հազար մետր բարձրության վրա: Այն բառացիորեն երկու մասի է բաժանել ինքնաթիռը: Ինքնաթիռի պոչային հատվածը պայթել է օդում:

Հատուկ ծառայությունները պարզել են, որ ռումբը ինքնաթիռի մեջ տեղադրելու համար ահաբեկիչներին օգնել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Եգիպտոսում կործանված ռուսական A321-ում ահաբեկչության վարկածը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս