Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել ՊՍժ-ի հարձակվող Էզեկիել Լավեսիի հանդեպ:
Sport.es-ը հայտնում է, որ կատալոնական ակումբում գիտեն, որ արգենտինացուն ձեռք բերելու համար իրենց տրամադրության տակ 15 օր ունեն: Այդ ժամանակահատվածում նրանք պետք է պատասխան տան Լավեսիին և փարիզյան ակումբին:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դեռ վերջնականապես չի կողմնորոշվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 30-ամյա ֆուտբոլիստին հրավիրելու հարցում: